Մեծ Բրիտանիան Ուկրաինային նոր շարժական հակաօդային պաշտպանության համակարգ կմատակարարի
Մեծ Բրիտանիան 2025 թվականին Ուկրաինային ավելի շատ աջակցություն կցուցաբերի, քան երբևէ: Ինչպես փոխանցում է The Guardian-ը, այս մասին հայտարարել է վարչապետ Քիր Սթարմերը՝ հավելելով, որ Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի նոր շարժական հակաօդային պաշտպանության համակարգ, որը կմշակի Բրիտանիան և կֆինանսավորի Դանիան։
Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքով՝ պաշտպանական համակարգը «կմշակվի՝ հաշվի առնելով Ուկրաինայի կարիքները»։ Նա նաև ասել է, որ Բրիտանիան կշարունակի ուկրաինական զորքերի ուսուցումը։
Երեք տարի առաջ պատերազմի սկսվելուց հետո ավելի քան 50000 մարդ արդեն վերապատրաստվել է բրիտանական հողում:














