Հայաստանը ներառվել է Vanity Fair Italy-ի 2025 թվականի ճամփորդական ուղղությունների ցանկում

15:50 • 16.01.25

Հայաստանն ընդգրկվել է Vanity Fair Italy իտալական ամսագրի 2025 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։ 

«Հայաստանը փոքր է միայն աշխարհագրորեն», – նշում է մարքեթինգի փորձագետ Նադիա Պասկուալը։ Ունենալով հիասքանչ բնություն, հարուստ մշակույթ, ավելի քան 6,000 տարվա գինեգործության պատմություն և անսահման հնարավորություններ ակտիվ զբոսաշրջության համար՝ Հայաստանը առաջարկում է անմոռանալի փորձառություններ։

Ամբողջական հոդվածը կարդալու համար կարող եք անցնել հղումով։