Զելենսկին պատմել է, թե 2024 թվականին Ուկրաինան որքան է ծախսել պատերազմի վրա
Չնայած Ամերիկայի Միացյալ Նահանգների և եվրոպական երկրների օգնությանը, Ուկրաինան նույնպես մեծ ներդրում ունի պատերազմում, որը ներառում է և՛ մարդկանց, և՛ ռեսուրսները։ Ինչպես փոխանցում է РБК-Украина-ն, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերի հետ ճեպազրույցում։
«2024 թվականի պատերազմը պաշտպանական ուժերն ապահովելու համար Ուկրաինային արժեցել է մոտ 100 միլիարդ դոլար, որից 40 միլիարդ դոլարը Ուկրաինայի ներդրումն է, 35 միլիարդ դոլար՝ ԱՄՆ, 25 միլիարդ դոլար՝ Եվրոպա։ Սա մոտավորապես յուրաքանչյուրիս ներդրումն է։ Այդ իսկ պատճառով մենք ամրություն ենք տեսնում այս միության մեջ և ցույց ենք տալիս, թե ինչ ներդրում ունի Ուկրաինան։ Իհարկե, դա մարդիկ են, բայց դուք տեսնում եք նաև փողի տոկոսը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։














