«Թիմի սուպեր ուժը». Career City Fest 2025-ն ամփոփվեց EVP Show-ով (տեսանյութ, լուսանկարներ)

19:38 • 29.04.25

Այս տարի Career City Fest-2025-ի շրջանակում անցկացվող  EVP Show-ի խորագիրն էր «Թիմի սուպեր ուժը»:  Թիմերը տարբեր ձևաչափերով ցույց էին տալիս, թե ինչու պետք է ընտրել հենց իրենց, ինչ արժեք են ստեղծում և ինչ կորպորատիվ մշակույթ ունեն:


Փառատոնի կազմակերպիչ Skill event marketing ընկերության հաղորդակցության տնօրեն Աննա Մանֆրեդիի խոսքով՝ EVP Show-n Career City Fest-ի ամենաառանցքային միջոցառումներից մեկն է, և ընկերությունն իր առջև խնդիր է դրել, որ  փառատոնին ներկայացնելու են ընկերություններին որպես գործատու, փորձելով ենք ցույց տալ, թե ինչ է կատարվում ընկերություններում վարագույրից այն կողմ:

Հինգ առաջատար ընկերություն, հինգ յուրահատուկ մոտեցում ու ընդամենը յոթ րոպե՝ հանդիսատեսին համոզելու, որ հենց իրենց թիմն է ամենապրոֆեսիոնալը: Մրցակցությունը, իսկապես, ուժեղ էր:

Այս տարի  EVP Show-ին ներկայանում էին Երևան մոլի, Ամերիաբանկի, Ֆլեշի, SoftConstruct-ի, ու փառատոնի կազմակերպիչ Skill event marketing ընկերության թիմերը, որոնք բեմ բարձրացան՝ ներկայացնելով իրենց թիմերի արժեքները:

EVP Show-ի դիտողներն ու Career City Fest-2025-ի այցելուները հնարավորություն ունեցան քվեարկելու իրենց տպավորած ընկերության օգտին, իսկ շոուի ավարտին տեղի ունեցավ խաղարկություն, գլխավոր մրցանակը շահեց Մանե Փիլիպոսյանը՝ երկու անձի համար եռօրյա ուղևորություն դեպի Աբու Դաբի: Խաղարկվեցին նաև Playstation 5 և Dyson վարսահարդարիչ: