Ծաղկաձորում տոնել են Ծաղկունյաց հրապարակի բացումը (տեսանյութ, լուսանկարներ)
Ծաղկաձորի այցելուներն ու տեղացիները բարձր տրամադրությամբ են տոնում Ծաղկաձորի 1,031-ամյակն ու Ծաղկունյաց հրապարակի բացումը:
Շուրջ 220 մլն դրամ է ներդրվել հրապարակն ամբողջությամբ նորոգելու համար։ Հրապարակի մակերեսը 2,400քմ է։ Իրականացվել է 1,000քմ տարածքի կանաչապատում։ Այստեղ տեղ են գտել նաև Ծաղկաձորի բնությունը հիշեցնեղ խորհրդանշական արձաններ։



«New City Projects»-ն արդեն 7 տարի իրականացնում է կառուցապատում Երևանում և Ծաղկաձորում՝ կառուցելով բնակելի և բազմաֆունկցիոնալ համալիրներ։ Ընկերության խոշոր նախագծերից է նաև Ծաղկաձորում կառուցվող ութ մասնաշենքից բաղկացած «Pallada» բազմաֆունկցիոնալ համալիրը, որը ներառում է հանգստի, սպասարկման ենթակառուցվածքներ և միջազգային հյուրանոցային բրենդների՝ «Best Western»-ի և «Best Western Premier»-ի ստանդարտներին համապատասխանող հատվածներ, ինչպես նաև վարձակալության կառավարման հնարավորություն։ Այն գտնվում է հենց Ծաղկունյաց հրապարակի հարևանությամբ և ծրագրի իրականացման ժամանակ են եկել եզրահանգման, որ քաղաքի համար պետք է նաև նշանակալի գործ անեն և այդ գործն էլ հենց եղավ Ծաղկունյաց հրապարակը։



«New City Projects»-ն իրականացնում նաև կառուցապատում՝ ներդրումային սոցիալական ծրագրերով, որոնց շրջանակում վթարային շենքերի բնակիչներն ապահովվում են նոր բնակարաններով։ Սոցիալական պատասխանատվության նույն մոտեցմամբ է ընկերությունը մոտենում նաև Ծաղկաձորում իրականացվող նախագծերին՝ ակտիվորեն նպաստելով համայնքի զարգացմանն ու քաղաքային միջավայրի բարելավմանը: Իսկ օրվա ավարտն ավելի տոնական դարձավ Արկադի Դումիկյանի համերգային ծրագրով:

























