Ռուսական պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ՝ Ուկրաինայի պատվիրակության հետ բանակցություններ վարելու նպատակով

14:02 • 16.05.25

Ռուսական պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ՝ Ուկրաինայի պատվիրակության հետ բանակցություններ վարելու նպատակով:

Հիշեցնենք, որ Թուրքիայի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև եռակողմ բանակցություններն ավարտվել են Ստամբուլում: Դրանք տևել են ավելի քան մեկ ժամ:

ԱՄՆ պատվիրակության կազմում են պետքարտուղար Ռուբիոն և հատուկ դեսպանորդ Քելոգը, ինչպես նաև դեսպան Բարաքը, իսկ ուկրաինական պատվիրակության կազմում են Զելենսկու գրասենյակի ղեկավար Երմակը, պաշտպանության նախարար Ումերովը և արտաքին գործերի նախարար Սիբիգան։

Ռուսական պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ՝ Ուկրաինայի պատվիրակության հետ բանակցություններ վարելու նպատակով