Մեր նպատակը ոչ միայն թշնամուն մեր տարածքից վտարելն է, այլև անվտանգության գոտի ստեղծելը․ այս նպատակին հաջողությամբ հասնում ենք․ Պուտին

20:00 • 16.10.26

Մեր նպատակը ոչ միայն թշնամուն մեր տարածքից վտարելն է, այլև անվտանգության գոտի ստեղծելը։ Այս նպատակին հաջողությամբ հասնում ենք։ Մենք չենք պլանավորում սա դարձնել Ուկրաինայի հետ հնարավոր բանակցությունների առարկա, հայտարարել է Վլադիմիր Պուտինը։

Նա նշել է, որ տարեսկզբից ռուսական զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել 6,5 հազար քառ. կմ տարածք և 310 բնակավայր։

Ռուսաստանի նախագահը նշել է, որ Դոնեցկի Հանրապետության տարածքի 10 տոկոսից մի փոքր ավելին և Զապորոժիեի մարզի 16 տոկոսն են դեռևս մնում ռուսական ուժերի վերահսկողությունից դուրս։ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունն ամբողջությամբ գտնվում է ՌԴ զինվորականների վերահսկողության տակ։