Մեքսիկական առագաստանավը, որում եղել է 277 մարդ, բախվել է Նյու Յորքի Բրուքլինի կամրջին. կան զnhեր (տեսանյութ)

10:57 • 18.05.25

Մեքսիկական նավը բախվել է Նյու Յորքի Բրուքլինի կամրջին, հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում՝ մանրամասնելով, որ բախման պատճառը կարող էր տեխնիկական անսարքությունը լինել։

Ավելի վաղ Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը հայտնել էր, որ նավի վրա եղել է 277 մարդ, որից 2-ը զոհվել են, առնվազն 19-ը՝ տուժել: Չորսը ծանր վիճակում են, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Կարծում եմ՝ ինչ-որ տեխնիկական խնդիր է եղել, որի պատճառով նավը բախվել է կամրջին»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը։

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: