ՆԳՆ աշխատակիցներ են ձերբակալվել՝ կոռուպցիոն գործով

19:08 • 20.05.25

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ՀՀ ՆԳՆ երկու աշխատակից է ձերբակալվել գնման գործընթացների հետ կապված կաշառք ստանալու մեղադրանքներով:

Որոշ տեղեկություններով՝ ձերբակալվածները ՆԳՆ տնտեսական վարչության պաշտոնյաներ են։