Ամերիկացի հաքերը ներխուժել է կապի ծառայության տվյալների բազա, գողացել մոտ 60 պաշտոնյաների տվյալներ

18:15 • 21.05.25

Հաքերը, որը ներխուժել է TeleMessage անվտանգ կորպորատիվ հաղորդագրությունների ծառայություն, գողացել է ԱՄՆ մոտ 60 պաշտոնյաների, այդ թվում՝ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի տվյալները:

Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ մաքսային ծառայության, ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցների և Սպիտակ տան առնվազն մեկ աշխատակցի հետ նամակագրության արտահոսք է եղել։ Բոլոր հաղորդագրությունները թվագրվում են մայիսի 4-ին: Գործակալությունը նաև պարզել է, որ արտահոսած հեռախոսահամարների մոտ կեսը համընկնում է իրենց տերերի տվյալների հետ, սակայն ակնհայտորեն գաղտնի տեղեկատվություն չեն գտել:

Նշվում է, որ որոշ զրույցներ վերաբերել են ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների ճամփորդական ծրագրերին։ Զրույցներից մեկը վերնագրված էր «ՊՈՏՈՒՍ (ԱՄՆ նախագահ), Հռոմ - Վատիկան, Կառավարության մամուլի գրասենյակ», որը վերաբերում էր Վատիկանում ԱՄՆ պատվիրակության համակարգմանը։ Մեկ այլ զրույցի ընթացքում քննարկվել է պաշտոնյաների այցը Հորդանան:

Մի շարք ֆինանսական ընկերություններ, որոնց հաղորդագրությունները ցանցում են հայտնվել, հաստատել են արտահոսքի փաստն ու դրա իսկությունը: Սպիտակ տունը հայտնել է, որ տեղյակ է Smarsh-ում (TeleMessage-ի սեփականատեր) կիբերանվտանգության միջադեպի մասին», սակայն գործակալությանը չի մեկնաբանի դրա օգտագործման մասին: