Այս քանի օրը կգամ, որ հրաժարվեմ «Ակբա բանկ»-ից. բլոգերը միաժամանակ երեք հեռախոսով զանգահարել է «Ակբա բանկ»-ի թեժ գիծ ու զանգերն անպատասխան են մնացել (տեսանյութ)

16:21 • 23.05.25

Tert.am-ի ընթերցողները պարբերաբար դժգոհություն են հայտնում «Ակբա բանկ»-ի աշխատանքից և մեր խմբագրությանը դիմում են բանկի աշխատանքի հետ կապված տարբեր հարցերով։

Tert.am-ը բանկի խնդիրներին պարբերաբար անդրադառնում է։ Այս անգամ մեր ընթերցողն ուղարկել է մեզ մի տեսանյութ, որտեղ քաղաքացին դժգոհում է «Ակբա բանկ»-ի զանգերի կենտրոնի աշխատանքից` նշելով, որ այն պատշաճ կերպով չի արձագանքում։

Դավիթ Ավանեսյանը սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են իրենք 3 հեռախոսով միաժամանակ զանգահարում «Ակբա բանկ»-ի թեժ գիծ ու երեք զանգն էլ անպատասխան է մնում:

Տեսանյութը հրապարակելուց հետո միայն բանկը խնդրել է բլոգերին տրամադրել հեռախոսահամար` կապ հաստատելու համար, որին ի պատասխան նա նշել է. «ACBA Bank OJSC, մերսի շատ, բայց անիմաստ է, ու ես այս քանի օրը կգամ, որ հրաժարվեմ ձեր բանկից»:

Տեսանյութն՝ այստեղ: