Ինդոնեզիայի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

09:15 • 23.05.25

Ինդոնեզիայի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Էպիկենտրոնը գտնվել է Սումատրա կղզում գտնվող Պալեմբանգ քաղաքից 295 կմ հարավ-արեւմուտք, որտեղ բնակվում է շուրջ 1,4 մլն մարդ: Օջախը գտնվել է 55 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։