ՀՀ իշխանությունն Արցախի ղեկավարությանը Բաքվում պահելու ուղիղ շահառու է, կարող են վերադառնալ Ալիևի նկատմամբ արտաքին ճնշման պարագայում․ Մանե Թանդիլյան (տեսանյութ)

21:00 • 26.05.25

ՀՀ իշխանությունն Արցախի ղեկավարությանը Բաքվում պահելու ուղիղ շահառու է, կարող են վերադառնալ Ալիևի նկատմամբ արտաքին ճնշման պարագայում:

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը․

«Այս իշխանությունները, քանի իշխանության են, առնվազն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի վերադառնալու Բաքվից և նրանք այդ ուղղությամբ քայլեր չեն անում։ Եթե վերադառնան, լինելու է աշխարհաքաղաքական այլ դասավորությունների ներքո և Ալիևի նկատմամբ արտաքին ճնշման պարագայում։

Հայաստանի իշխանություններն ուղիղ շահառու են Արցախի ղեկավարությանը Բաքվում պահելու։ Նրանք վտանգ են տեսնում յուրաքանչյուր հայրենասեր մարդուց»,- նշել է Թանդիլյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

 

ՀՀ իշխանությունն Արցախի ղեկավարությանը Բաքվում պահելու ուղիղ շահառու է, կարող են վերադառնալ Ալիևի նկատմամբ արտաքին ճնշման պարագայում․ Մանե Թանդիլյան (տեսանյութ)