Չինաստանում տղամարդը վնասել է հնագույն «Տերակոտե բանակի» արձաններից երկուսը (տեսանյութ)

14:52 • 31.05.25

Չինաստանում տղամարդը վնասել է հնագույն «Տերակոտե բանակի» արձաններից երկուսը։

Սիանի թանգարանային համալիր այցելած 30-ամյա տղամարդը բարձրացել է ցանկապատի վրայով և նետվել պեղված փոսերից մեկը՝ կոտրելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մաս կազմող «Տերակոտե բանակի» երկու արձան։  

Տղամարդուն ձերբակալել են․ իշխանությունները հայտնել են, որ նրա մոտ հոգեկան հիվանդություն է ախտորոշվել։

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում։