Ֆրանսիայում մեքենան մխրճվել է ֆուտբոլասերների ամբոխի մեջ

13:00 • 01.06.25

Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում մեքենան մխրճվել է ֆուտբոլի երկրպագուների ամբոխի մեջ։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։

Երկրպագուները տոնում էին ՊՍԺ-ի հաղթանակը։ Չորս մարդ վիրավորվել է։

Տուժածները հոսպիտալացվել են։ Ֆուտբոլասերներին վրաերթի է ենթարկել տրամվայի գծերով մեծ արագությամբ ընթացող վարորդը։

Le Parisien-ը, հղում անելով իր աղբյուրին, նշում է, որ վարորդի գործողությունները միտումնավոր չեն եղել։