Պղպջակներ, մրցույթներ ու անակնկալներ. «Ֆռոշ» ապրանքանիշը երեխաների պաշտպանության օրը տոնի վերածեց (տեսանյութ, լուսանկարներ)
Երևանի կենտրոնը հունիսի 1-ին վերածվել էր հեքիաթային աշխարհի։ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ անցկացվեցին մի շարք միջոցառումներ: Դրանցից մեկը Մոսկվա կինոթատրոնի բակում էր։
Տոնական միջոցառումը կազմակերպել էր գերմանական «Ֆռոշ» ապրանքանիշը, որը մասնագիտացած է էկոլոգիապես մաքուր կենցաղային մաքրման և խնամքի միջոցների մշակման և արտադրության մեջ:

Օրվա ընթացքում երեխաները մասնակցեցին տարբեր ժամանցային ծրագրերի՝ պարային ներկայացումների, տարբեր խաղերի։ Տարածքը լցված էր ծիծաղով, երաժշտությամբ, փուչիկներով: Տեղում գործում էր նաև պղպջակներով զվարճանքների անկյուն։ Օդում սահող հարյուրավոր օճառե պղպջակները ստեղծում էին մի կախարդական մթնոլորտ, որի մեջ երեխաները իրենց զգում էին ինչպես մուլտֆիլմի հերոսներ։ Բրենդի մասկոտ Գորտիկը ողջունում էր փոքրիկներին, լուսանկարվում նրանց հետ, իսկ բարձրախոսներից հնչող մանկական երգերն ամբողջացնում էին տոնական պատկերը։

Տարածքում տեղադրված էին գունավոր փուչիկներով զարդարված տաղավարներ, նկարահանման անկյուններ: Միջոցառման ընթացքում երեխաները ոչ միայն զվարճացան, այլև հնարավորություն ունեցան ցույց տալ իրենց տաղանդը՝ մասնակցելով տարբեր մրցույթների, իսկ հաղթողներին «Ֆռոշ» ապրանքանիշն անակնկալներ մատուցեց։

Անցորդները կանգ էին առնում՝ դիտելու, լուսանկարելու, կամ պարզապես մասնակցելու ընդհանուր ուրախությանը։ Ծնողները ևս կիսվեցին իրենց տպավորություններով:

Տոնական ծրագրի շրջանակում երեխաները մասնակցում էին տարբեր ստեղծագործական վարպետության դասերի ու նկարում գիպսերի վրա: Միջոցառման կարևոր պահերից մեկն էր փրփուր փարթին։

Տոնական միջոցառումը շարունակվեց մինչև երեկո։ «Ֆռոշ» ապրանքանիշը երեխաների օրը ոչ միայն տոն դարձրեց, այլև հիշեցրեց, թե որքան կարևոր է նրանց երջանիկ մանկությունը։

Ֆռոշ ապրանքանիշը էկոլոգիապես մաքուր արտադրանքի հիմնադիրն է 1986թ-ից: Այն ստեղծված է բնական բաղադրիչների հիման վրա, որոնք արդյունավետ մաքրում ու անվնաս են շրջակա միջավայրի համար, քանի որ ամբողջությամբ քայքայվում են հողում:

Ներկայումս արտադրողի տեսականին ներառում է տարբեր լվացող ու մաքրող միջոցներ, օդի բուրավետիչներ, ձեռքի խնամքի միջոցներ, մաքրող միջոցներ հատուկ մանկական հագուստի ու պարագաների համար: Ֆռոշի բանաձևերից շատերը ստացել են Ecolabel սերտիֆիկատ:

Ecolabel-ի մակնշում ստանում են կենցաղային քիմիայի այն ապրանքները, որոնք շուկայի առաջատար ապրանքներին հավասար օժտված են մաքրող բարձր հատկանիշներով: Ecolabel = մաքրող բարձր հատկանիշ + մարդու համար անվտանգություն + շրջակա միջավայրի վրա նվազագույնի հասցրած վնասակար ազդեցություն:










