Հրդեհ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին գործող հայտնի «Աղբյուր» հացատանը. կրակի տարածման դեմ պայքարել են հացատան աշխատակիցները և Երևանի ու Աբովյանի հրշեջ-փրկարարները

21:42 • 05.06.25

Այսօր՝ հունիսի 5-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր» չհասած, գործող «Աղբյուր» հացատանը հրդեհ է բռնկվել։

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են հացատան աշխատակիցները և առաջին հերթին հենց նրանց շնորհիվ է, որ կրակը չի տարածվել մյուս շինություններ, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Այս մասին հայտնում է Shamsyan. com-ը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։