Կարմիր բերետավորը հարվածել է բողոքի ակցիան լուսաբանող լրագրողին (տեսանյութ)

10:18 • 16.06.25

Վաղ առավոտից քասախցիները փորձում էին փակել Աշտարակ-Երևան մայրուղին: Նրանք պահանջում են, որ Քասախի տրանասպորտը գործի նախկինի պես. պահանջում են վերակագնել 59 համարի ավտոբուսը:

Սակայն մեծաթիվ ոստիկաններն ակցիայի մասնակիցներին բերման ենթարկեցին։ Կարմիր բերետավորներից մեկը հարվածեց 24news.am կայքի լրագրող Մերի Մանուկյանին:

Երբ լրագրողը հետաքրքրվեց, թե ինչու են մարդկանց բռնի ուժ գործադրելով բերման ենթարկում, կարմիր բերետավորներից մեկը հունից դուրս եկավ և հարվածեց նրան:

Երբ լրագրողը դրա մասին հայտնեց տեղում աշխատանք իրականացնող ՆԳՆ համայնքային ոստիկանության պետ Կարեն Հակոբյանին, վերջինս ասաց, որ չի տեսել և որ ծառայողական քննություն կանցկացվի:

ՆԳՆ-ից Tert.am-ին տեղեկացրեցին, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 11 անձ բերման է ենթարկվել:

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: