ԱԱԾ-ն ինձ ամեն օր զեկուցում է. Փաշինյանն ասել է՝ ինչպես է հոգևորականների կյանքի մասին տվյալներ ստացել
Հոգևորականների մասին ինձ զեկուցել են ԱԱԾ-ից, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպման ժամանակ՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին, ով հանդիպմանը գրանցվել էր որպես քաղաքացի։
«Եկեղեցականներն իրենց գործողություններով հայտնվել են օպերատիվ ուշադրության կենտրոնում։
ԱԱԾ–ն վարչապետին ենթակա մարմին է և ԱԱԾ–ն ինձ ամեն օր զեկուցում է Հանրապետությունում օպերատիվ վիճակի մասին»,- նշել է նա։














