Գազայում շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացածների թիվը հասել է 169-ի

18:51 • 02.08.25

Գազայի հատվածում շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացածների թիվը հասել է 169-ի, նրանցից 93-ը երեխա է, հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը։

Գազայի հատվածի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ ուրբաթ օրը Գազայի հատված է մտել մարդասիրական օգնություն տեղափոխող ընդամենը 73 բեռնատար։ Դրանց մեծ մասը, ինչպես մարդասիրական օգնություն տեղափոխող նախորդ մի քանի ավտոշարասյուները, թալանվել են իսրայելական զինվորականների թողտվությամբ, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Գազայի հատվածի իշխանությունների տվյալներով՝ ամեն օր մոտ 600 մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատար պետք է մտնի Գազա` սննդի, վառելիքի, առաջին անհրաժեշտության իրերի և դեղորայքի նվազագույն կարիքները բավարարելու համար։