Ելույթի ժամանակ կրшկել են ԱՄՆ քաղաքական գործիչ, Թրամփի կողմնակից Չարլի Քըրքի վրա (տեսանյութ)
Քաղաքական ակտիվիստ և ռադիոհաղորդավար Չարլի Քըրքի վրա կրակ են բացել ԱՄՆ-ում Յուտայի համալսարանում ելույթի ժամանակ։ Մահափորձի մասին հայտնել է NBC News-ը։ Կրակող անձը ձերբակալվել է։
Ըստ տեղեկությունների՝ միջոցառումն ընդհատվել է, իսկ վիրավոր բլոգերին հիվանդանոց են տեղափոխել անվտանգության աշխատակիցները։
«Բոլորս պետք է աղոթենք Չարլի Քըրքի համար, ում վիրավորել են։ Նա հրաշալի տղա է։ Աստված օրհնի նրան»,-այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Որոշ ամերիկայն ԶԼՄ-ներ հայտնում են, որ Քըրքը մահացել է։
Տեսանյութը Tert.am-ի տելեգրամյան ալիքում։














