ԱՄՆ Ինդիանա նահանգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն 2 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

19:05 • 21.09.25

Առնվազն երկու մարդ զոհվել, ևս հինգը՝ վիրավորվել են կիրակի առավոտյան ԱՄՆ Ինդիանա նահանգի Ինդիանապոլիս քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։

Ըստ WTHR-ի, կրակոցների հետևանքով վիրավորվել են վեց տղամարդ և մեկ կին։ Երկուսը մահացել են, երեքը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

Հրաձգությունը տեղի է ունեցել ավտոկայանատեղիում։ Ոստիկանությունը դեռևս չի հրապարակել միջադեպի մանրամասները։