Հայերի և եզդիների բարեկամությունը դարերի պատմություն ունի․ մեր այս եղբայրությունը պետք է օրինակ լինի աշխարհի համար․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

21:17 • 29.09.25

Սեպտեմբերի 29-ը եզդի ժողովրդի միասնության և համերաշխության օրն է։

Այս օրը աշխարհի տարբեր անկյուններից եզդիները գալիս են Հայաստան՝ ուխտագնացության դեպի Ակնալիճ, որտեղ գտնվում է նրանց սրբավայրը։ Տաճարը տարիներ շարունակ դարձել է հավատքի, համախմբման ու ազգային ինքնության կենտրոն՝ շնորհիվ այն կառուցողների նվիրումի։ Համայնքի պատվավոր հյուրը Գագիկ Ծառուկյանն է։

«Հայերի և եզդիների բարեկամությունը դարերի պատմություն ունի։ Մենք ուս-ուսի տված կռվել ենք, պայքարել խաղաղության և արդարության համար։ Մեր այս եղբայրությունը պետք է օրինակ լինի աշխարհի համար։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր եզդի բարեկամներին այս տոնի առթիվ՝ մաղթելով միասնություն և զորություն»,-իր ելույթում ասել է Գագիկ Ծառուկյանը։

Ավելին՝ տեսանյութում․