Apple-ի պաշտոնական գործընկեր iStore-ը նշեց 20-ամյակը և բացեց նոր խանութ Հյուսիսային պողոտայում (լուսանկարներ)
Սեպտեմբերի 27-ին նշվեց Հայաստանում Apple-ի պաշտոնական գործընկեր iStore-ի 20-ամյակը։

Տարեդարձը նշանավորվեց նոր խանութի բացմամբ՝ Հյուսիսային պողոտա 1 հասցեում։ 2005 թվականից ի վեր iStore-ը ներկայացնում է Apple ապրանքանիշի լավագույն լուծումները՝ առաջարկելով բարձրակարգ սպասարկում և մշտապես թարմացվող տեսականի։ Այս տարիների ընթացքում ընկերությունը ձևավորել է պրոֆեսիոնալ թիմ և դարձել տեխնոլոգիական շուկայի առաջատարներից մեկը Հայաստանում։

Նորաբաց խանութում այցելուները կարող են ծանոթանալ Apple-ի ամբողջական տեսականուն՝ iPhone, iPad, Mac, Apple Watch և աքսեսուարների լայն ընտրության։
Բացման օրը տեղի ունեցավ տոնական միջոցառում՝ նվիրված ընկերության 20-ամյակին, որտեղ ներկաները առաջինը բացահայտեցին նոր խանութի ժամանակակից միջավայրը և հատուկ առաջարկները։

iStore-ը շարունակում է իր առաքելությունը՝ լինել նորարարության, որակի և վստահության խորհրդանիշ՝ ներկայացնելով Apple ապրանքանիշը Հայաստանում։
Ծանոթացե՛ք տեսականուն՝ https://istore.am/













