Արքայազն Էնդրյուն Ջեֆրի Էփշտեյնի հետ կապերի շուրջ շարունակական ճնշnւմներից հետո հրաժարվել է իր տիտղոսներից՝ այդ թվում՝ Յորքի դուքսի կոչումից

23:15 • 17.10.25

Արքայազն Էնդրյուն՝ Չարլզ III-ի կրտսեր եղբայրը, հայտարարել է, որ Ջեֆրի Էփշտեյնի հետ կապերի շուրջ շարունակական ճնշումներից հետո հրաժարվում է իր տիտղոսներից՝ այդ թվում՝ Յորքի դուքսի կոչումից։

«Times»-ը նախկինում հաղորդել էր, որ Չարլզ III-ը քննարկում է արքայազն Էնդրյուին տիտղոսից զրկելու հարցը, քանի որ պալատը մի շարք սկանդալներից հետո հասել էր «եռման կետի»։ Նշվել է նաև, որ թագավորը հույս ուներ, որ Էնդրյուն կամավոր կհրաժարվի տիտղոսից։

Լրատվամիջոցների տվյալներով՝ Յորքի դուքսը 2011թ․ փետրվարին նամակ է գրել Էփշտեյնին՝ ընդամենը 12 շաբաթ անց այն հայտարարությունից, թե իբր խզել է նրա հետ բոլոր կապերը։ Նոր ապացույցներ Էնդրյուի և հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի մտերմության մասին հայտնվել են վերջերս հրապարակված էլեկտրոնային նամակի մեջ։