«Մեր ձևով» ժողովրդական շարժման հանրահավաքին մասնակցել է շուրջ 30,000 մարդ. «Փաստ»

18:53 • 18.10.25

Այսօր Ազատության հրապարակում «Մեր ձևով» ժողովրդական շարժման կողմից կազմակերպված մեծ հանրահավաքին, ըստ «Փաստի» աղբյուրների, մասնակցել է շուրջ 30,000 քաղաքացի։

Նշենք, որ հանրահավաքից հետո մասնակիցները քայլերթով շարժվում են դեպի ԱԱԾ-ի շենք:

Երթն առաջնորդում են Սամվել Կարապետյանի ընտանիքի անդամները: