«Թագավորներ չկան»․ ԱՄՆ քաղաքներում ցուցարարներն իրենց դժգոհությունն են հայտնել նախագահական լիազորությունների ընդլայնման դեմ

09:29 • 19.10.25

Թրամփը համացանցում հրապարակել է ԱԲ-ի միջոցով պատրաստված տեսանյութ, որում կործանիչից ցեխ է նետում ցուցարարների վրա։

Նշենք, որ նախօրեին «Թագավորներ չկան» կարգախոսով հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Վաշինգտոնի և այլ քաղաքների փողոցներ՝ արտահայտելու իրենց դժգոհությունը նախագահական լիազորությունների ընդլայնման և քաղաքացիական ազատությունների սահմանափակման դեմ։

Մասնակիցները պաստառներ էին պահում, որոնց վրա գրված էր «Ժողովրդավարության մեջ թագավորների տեղ չկա» կարգախոսը։ Բողոքի ցույցերը խաղաղ էին և առանց միջադեպերի։