Օրենբուրգի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հшրձшկումը վնաս է հասցրել Ղազախստանին
Օրենբուրգի գազի վերամշակման գործարանի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումը հարևան Ղազախստանին ստիպել է Կարաչագանակի նավթի և գազային կոնդենսատի հանքավայրում կրճատել արտադրությունը 25-30%-ով, Reuters-ին հայտնել են աղբյուրները։
Ղազախստանի էներգետիկայի նախարարությունից կիրակի օրը հայտնել էին, որ Օրենբուրգի գազի վերամշակման գործարանը, որը աշխարհի խոշորագույններից մեկն է, ստիպված է եղել դադարեցնել գազի ներմուծումը Ղազախստանից հարձակումից հետո։
Ուկրաինան հաստատել է, որ հարվածը հասցվել է Օրենբուրգի մարզում՝ ռուս-ուկրաինական սահմանից մոտավորապես 1700 կիլոմետր արևելք գտնվող գազի վերամշակման գործարանին և Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանին։














