Յունիբանկը՝ ժայռամագլցման բաց առաջնության գլխավոր հովանավոր. արդյունքներն ամփոփվեցին (տեսանյութ, լուսանկարներ)

17:53 • 21.10.25

Յունիբանկը շարունակում է խթանել առողջ ապրելակերպն ու աջակցել հայկական սպորտի զարգացմանը։ Այս անգամ բանկը կանգնեց  օլիմպիական մարզաձևերից  ժայռամագլցման կողքին՝ դառնալով բաց առաջնության գլխավոր հովանավոր: Մրցաշարին մասնակցեցին տարբեր տարիքային խմբերի լավագույն ժայռամագլցողները` թե՛ Հայաստանից, թե՛ արտասահմանից՝ ցուցադրելով իրենց ֆիզիկական տոկունությունը և տեխնիկան:

«Յունիբանկի կարգախոսն է «Բանկինգ և ավելին» և այդ ավելիի մեջ մենք փորձում ենք հնարավորինս ներառել նաև սպորտը և առանձին ուշադրություն ենք դարձնում օլիմպիական մարզաձևերին»,-ասաց Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

Բաց առաջնության կազմակերպիչներն են Հայկական լեռնային ակումբը և «Բոլդերլենդ» ժայռամագլցման մարզասրահը, որոնք նույնպես առաջնային են համարում սպորտաձևի տարածումն ու ֆինանսական ընկերության աջակցությունը։

«Աջակցությունը շատ կարևոր է, եթե շատ լինեն մրցանակները, մրցանակային տեղերը, նաև կազմակերպչական աշխատանքներն ավելի լավը կլինեն: Այս տարի մեզ հովանավորել է Յունիբանկը, որի համար շատ ուրախ ենք»,-նշեց «Բոլդերլենդ» ժայռամագլցման մարզասրահի հիմնադիր Զավեն Առաքելյանը, իսկ Հայկական լեռնային ակումբի համահիմնադիր, նախագահ Մխիթար Մխիթարյանը ընդգծեց՝ Յունիբանկի հետ ուրախալի պայմանավորվածություն ունեն: Ֆինանսական ընկերությունը դառնալու է ժայռամագլցման սպորտի հովանավորը Հայաստանում:

Ժայռամագլցման բաց առաջնության եզրափակիչ հանդիպմանը Յունիբանկի պատասխանատուները նշում են՝ 2026 թվականին ընկերության 25-ամյակն է, որի շրջանակում նախատեսում են սպորտային միջազգային միջոցառում, փակագծերը դեռևս չեն բացում: Իսկ առաջնության մեծահասակների խմբում չեմպիոն դարձածներին ոգևորում՝ դրամական պարգևով: