Մենք պատրաստվում ենք այնպես անել, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանա, Սերժ Սարգսյանն էլ չէր պատրաստվում հեռանալ. Փաշինյան

13:44 • 08.01.26

Ես կարծում եմ, որ հանրային հարցերին վարչապետը պետք է անդրադառնա և դրանով ես կամրջում եմ քաղաքացու ինստիտուտը վարչապետի ինստիտուտի հետ, եկեղեցու ինստիտուտի հետ, ասուլիսում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, նա լիազորություններ ունի՞ միջամտելու եկեղեցու գործերին:

«Մենք պատրաստվում ենք այնպես անել, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանա: Սերժ Սարգսյանն էլ չէր պատրաստվում հեռանալ: Իհարկե, ամեն ինչ լինելու է անցնցում»,- ավելացրել է նա: