Թեհրանի և աշխարհի տարբեր քաղաքների փողոցները լցված են իրանցի կանանց և տղամարդկանց ձայներով, որոնք պահանջում են ազատություն, Եվրոպան լիովին աջակցում է նրանց. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

20:34 • 10.01.26

Թեհրանի և աշխարհի տարբեր քաղաքների փողոցները լցված են իրանցի կանանց և տղամարդկանց ձայներով, որոնք պահանջում են ազատություն, ասաց Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Այս մասին գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

«Խոսքի ազատություն, հավաքների ազատություն, տեղաշարժի ազատություն և, ամենից առաջ, կյանքի ազատություն։ Եվրոպան լիովին աջակցում է նրանց։ Մենք միանշանակ դատապարտում ենք դաժանությունը»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ արդեն քանի օր է, Իրանում շարունակվում և ավելի մեծ թափ են ստանում բողոքի ցույցերը։