ԱՄՆ-ն ներկայացնող Ժան-Պոլ Բոսնոյանը UFC-ի շրջանակում կայացած մենամարտի երկրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է ադրբեջանցի մարզիկին

14:33 • 01.11.26

ԱՄՆ-ն ներկայացնող հայ մարզիկ Ժան-Պոլ Բոսնոյանը Լաս Վեգասում UFC-ի շրջանակում կայացած մենամարտի երկրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է ադրբեջանցի Ֆարման Հասանովին։

Առաջին րոպեներից նա կանգնած դիրքում առավելություն է ունեցել՝ պարբերաբար դիպուկ հարվածներ հասցնելով մրցակցի գլխին։