Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը մարտի 9-16-ը կանխատեսվում է նորմայից ցածր 3-6 աստիճանով․ Լևոն Ազիզյան

21:52 • 04.03.26

Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը մարտի 9-16-ը կանխատեսվում է նորմայից ցածր 3-6 աստիճանով։ Կանխատեսումները՝ ըստ Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF):

Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։