Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

11:25 • 07.03.26

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը  հայտնել է, որ Իրանի հարավում գրանցվել է 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝  ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բանդար Աբբաս քաղաքից 74 կմ դեպի արևմուտք (նրա նավահանգստային ջրերը գտնվում են Հորմուզի նեղուցի հյուսիսային մասում): Էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:

Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չկան։