Մարդ ինչ աստիճանի կեղծավոր պետք է լինի, որ մտքով նման ֆեյք «լուծում» անցնի․ Արթուր Չախոյանը՝ Երևանի քաղաքապետարանի մասին

17:17 • 09.03.26

Մարդ ինչ աստիճանի կեղծավոր պետք է լինի, որ մտքով նման ֆեյք «լուծում» անցնի։ Գրել է հանրային գործիչ Արթուր Չախոյանը՝ ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի աշխատանքներից մեկը։

«Համոզված եմ՝ ձեզանից շատերը, տեսնելով այս խաղողի վազը իր բնաբաժակում, մտածել եք, թե Երևանի քաղաքապետարանը որքան «մտահոգ» է Երևանի կանաչ ֆոնդի նկատմամբ և իբր նորարարական լուծումներ է կիրառում։

Բայց իրականում այս նկարը լավագույն օրինակն է, որը ցույց է տալիս այս իշխանության կեղծավորության աստիճանը՝ ինչի են պատրաստ հանրության աչքերին թոզ փչելու համար, որպեսզի ներկայացնեն, թե իբր մտահոգ են կանաչ ֆոնդի պահպանմամբ։

Ասեք՝ մարդ ինչ աստիճանի կեղծավոր պետք է լինի, որ մտքով նման ֆեյք «լուծում» անցնի»։