Սպիտակ տունը կներկայացնի պաշտպանական բյուջեի նախագիծ՝ ռեկորդային 1,5 տրիլիոն դոլարի չափով․ Breaking Defense
Սպիտակ տունն այս ուրբաթ կներկայացնի 2027 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը, որը կկազմի ռեկորդային 1,5 տրիլիոն դոլար: Այս մասին հայտնում է Breaking Defense պորտալը:
Շուրջ 760 միլիարդ դոլար կուղղվի զենքի մշակմանը և գնմանը: Նախատեսվում է ավելացնել ծախսերը այն ծրագրերի համար, որոնք կապված են «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգի, նավաշինության և F-35 կործանիչների հետ:
Սպիտակ տունը կառաջարկի գնել տարբեր մոդիֆիկացիաների 85 միավոր F-35 կործանիչ: 65,8 միլիարդ դոլար նախատեսվում է հատկացնել 18 մարտական և 16 ոչ մարտական նավերի շինարարության համար: Ըստ նախագծի՝ «Երկաթե գմբեթը» կստանա 17,5 միլիարդ դոլար:
Ակնկալվում է, որ ապրիլի 21-ին Պենտագոնը կհրապարակի բյուջեի մանրամասն պլանը:













