Իմ տղան շատ բարձրակարգ տղա է, դուք` իր գիտելիքների չափ ունենայիք, դուք էլ չէիք ծառայի. Անդրանիկ Քոչարյան

14:08 • 06.04.26

Իմ տղան շատ բարձրակարգ տղա է, դուք իր գիտելիքների չափ որ ունենայիք, դուք էլ չէիք ծառայի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Այո, իմ տղան չի ծառայել, դիմեք գլխավոր դատախազին»,- նշել է նա:

Անդրադառնալով լրագրողի չծառայելուն՝ Անդրանիկ Քոչարյանը շեշտեց, որ անպայման հարցում կկատարի պատճառը ճշտելու համար:

Իմ տղան շատ բարձրակարգ տղա է, դուք` իր գիտելիքների չափ ունենայիք, դուք էլ չէիք ծառայի. Անդրանիկ Քոչարյան