Իրանի հյուսիսում գտնվող Ալբnրզ նահանգին ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների hետևանքով զnhվել է առնվազն 18 խաղաղ բնակիչ

13:00 • 07.04.26

Առնվազն 18 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս առնվազն 24-ը՝ վիրավորվել Իրանի հյուսիսում գտնվող Ալբորզ նահանգին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնել է փոխնահանգապետ Քոդրաթոլլա Սեյֆը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Այս պահի դրությամբ հաստատվել է մեր 18 սիրելի հայրենակիցների մահը, որոնց թվում կան երկու փոքր երեխաներ։ 24 բնակիչ ստացել է վնասվածքներ, նրանք անմիջապես տեղափոխվել են բժշկական հաստատություններ և գտնվում են հսկողության տակ»,- հայտնել է նա։

Փոխնահանգապետը նշել է, որ հակառակորդի գործողությունները չեն մնա անպատասխան, և յուրաքանչյուր նման հանցագործություն միայն ամրապնդում է իրանցի ժողովրդի վճռականությունը ագրեսորների դեմ պայքարում։