Բեյրութին հասցված իսրայելական hարվածի hետևանքով սպանվել է Հեզբnլլաhի ղեկավար Նաիմ Քասեմի անձնական քարտուղարը
Նախորդ գիշեր Բեյրութին հասցված հարվածի հետևանքով սպանվել է Հեզբոլլահի ղեկավար Նաիմ Քասեմի անձնական քարտուղարը։ Այս մասին հայտարարել է իսրայելական բանակը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ ասվում է, որ սպանված Ալի Յուսուֆ Հարշին Հեզբոլլահի առաջնորդի զարմիկն էր։ Նա բնութագրվում է որպես Քասեմի մերձավոր զինակից և անձնական խորհրդական, ով առանցքային դերակատարում է ունեցել նրա գրասենյակի կառավարման և անվտանգության ապահովման հարցում։










