Վրացական Նինոծմինդա սահմանային անցակետը փակ է՝ եղանակային վատ պայմանների պատճառով․ ՊԵԿ

13:26 • 09.04.26

Վրացական Նինոծմինդա սահմանային անցակետը փակ է՝ եղանակային վատ պայմանների պատճառով։ Հայտնում են ՊԵԿ-ից։

Բեռնատար տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում են երթևեկությունը ժամանակավորապես իրականացնել Բագրատաշեն և Գոգավան մաքսային անցման կետերով։

Բավրայի մաքսային անցակետը բաց է մարդատար մեքենաների համար։