ԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով (լուսանկարներ, տեսանյութ)

19:05 • 11.04.26

Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին ուղղված հատուկ առաջարկներ Արարատբանկից՝ Լիզինգ էքսպո 2026-ի շրջանակում: Արդեն չորրորդ տարին անցկացվող ցուցահանդեսին ԱրարատԲանկը ներկայանում է էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկներով:

«Լիզինգները տրամադրվում են վերականգնվող էներգիայի զարգացման համար տեղադրվող արևային կայանների և այլ էլեկտրակայանների կառուցման ընդլայնման և վերակառուցման համար։ Առաջարկն իրենից ներկայացնում է ՀՀ դրամով լիզինգներ, սկսված 8,9%-ից, որը սուբսիդավորման արդյունքում դառնում է 0,9%»,-ասում է ԱրարատԲանկի Լիզինգային գործառնությունների բաժնի պետ Էդգար Ավագյանը:

ԱրարատԲանկն էքսպայի շրջանակում, ՎԶԵԲ-ի հետ համագործակցությամբ, շարունակում է առաջարկել լիզինգի գրավիչ պայմաններ՝ մինչև 35% հետվճարի հնարավորությամբ՝ «ԵՄ-ն բիզնեսի համար» (EU4BUSINESS) նախաձեռնությամբ: 

«EU4BUSINESS ծրագրի շրջանակում վարկավորման և լիզինգի ենթակա են այն բիզնեսները, որոնք իրականացնում են արտադրություն և մատակարարում են ծառայություններ։ Լիզինգի առարկա կարող են լինել տրանսպորտային միջոցները, արևային վահանակները, մարտկոցները, կուտակիչները, սարքերը և սարքավորումները»-նշում է ԱրարատԲանկի Կայուն ֆինանսական զարգացման գծով գործադիր տնօրենի տեղակալի խորհրդական Աննա Ատովմյանը:

Այս ծրագրից կարող են օգտվել նաև այն բիզնեսները, որոնք չեն համապատասխանում վերոնշյալ ոլորտներին, սակայն նախատեսում եմ հիմնել արտադրություն կամ մատուցել ծառայություններ։ 

35% քեշբեքը, նշում են, բաղկացած է երկու մասից:

«Առաջին մասը՝ մինչև 15% քեշբեքը, տրամադրվում է լիզինգի արժեքի չափով, եթե այն տեղադրված է և կա նպատակային օգտագործում, այդ դեպքում մինչև 15% քեշբեքը հասնում է լիզինգի արժեքի ամբողջ չափին: Իսկ երկրորդ մասը՝ մինչև 20% քեշբեքը, նախատեսված է Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների համար»,-մանրամասնում է Աննա Ատովմյանը: 

Եթե ընկերության հիմնադիրների 50 և ավելի տոկոսը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 23-ն Արցախից տեղահանված մեր հայրենակիցներն են, այդ դեպքում ընկերությունը կարող է ստանալ մինչև 20% քեշբեք: Մինչև 15% քեշբեք էլ կարող են ստանալ այն ընկերությունները, որոնք ունեն Արցախից տեղահանված աշխատակիցներ՝ նվազագույնն աշխատակիցների քանակի 10%-ի չափով կամ նվազագույնը 10 աշխատակից։

«Համագործակցում ենք ԱրարատԲանկի հետ, փորձում ենք ձեռք բերել մեղվաբուծական սարք-սարքավորումներ, մասնավորապես՝ կցորդիչներ, որոնք հարմար են մեղուների տեղափոխման համար՝ առանց մարդկային ուժի կիրառման։ ԱրարատԲանկի հետ  շատ հեշտ ստացվեց աշխատելը, շատ արագ ամեն ինչ կարողացանք կազմակերպել»,-պատմում է գործարար, մեղվաբույծ Ալյոշա Զաքարյանը:

ԱրարատԲանկի լիզինգային առաջարկներին առավել մանրամասն ծանոթանալու և դրանցից օգտվելու համար ապրիլի 11-ին և 12-ին այցելեք Մերիդիան էքսպո կենտրոն, որտեղ փորձագետները կներկայացնեն լիզինգային բոլոր առաջարկներն ու դրանց առավելությունները՝ ծանոթացնելով լիզինգի գործընթացին վերաբերող բոլոր նորություններին: