Investor’s Day. Ամերիաբանկը սովորեցնում է ձևավորել ներդրումային գրագետ մշակույթ (լուսանկարներ, տեսանյութ)

16:24 • 13.04.26

Ինչպե՞ս նպատակային ներդնել գումարը, որ այն կայուն եկամուտ ապահովի ձեզ համար, որտեղի՞ց սկսել, եթե կապիտալի շուկան դեռևս անհասկանալի լաբիրինթոսի է նման։ Այս հարցերի պատասխանը ստանալ հնարավոր է լիովին անվճար։ Սեպտեմբերից սկսած՝ ամեն ամսվա վերջին հինգշաբթին Ամերիաբանկում Investor’s day է։ Այլ կերպ ասած՝ Ամերիաբանկի բրոքերային թիմը նախաձեռնել է միջոցառումների հատուկ շարք, որի նպատակն է ոչ միայն միավորել ներդրումներով հետաքրքրված մարդկանց, այլև նպաստել ներդրումային մշակույթի ձևավորմանը։

«Մենք ստանձնել ենք բարդ և պատասխանատու առաքելություն՝ զարգացնել երկրում ներդրումային մտածելակերպ և գրագետ ներդրումային մշակույթ։ Մեր կարծիքով դա կօգնի մեր հաճախորդներին գրագետ ներդրումային որոշումներ կայացնել, լինել ֆինանսական առումով կիրթ և հասնել հենց այդ ֆինանսական վստահությանն ու անկախությանը»,-ասում է Ամերիաբանկի արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը։

Իսկ Ամերիաբանկի ներդրումային թրայբի ղեկավար Արտուշ Ենգիբարյանը նշում է՝ ի սկզբանե, Investors' Day միջոցառմանը վստահ էին, որ հաջողելու է, որովհետև երկար տարիներ բրոքերային թիմի և MyInvest-ի օգտատերերի հետ ակտիվ աշխատանքի արդյունքում մենք համոզվել էին, որ կա ներդրումային ոլորտի հետ կապված գրագիտության պակաս, ցանկություն՝ զարգացնելու, գիտելիքները բարձրացնելու։

Այստեղ թվերն ու գրաֆիկները վերածվում են հստակ գործիքների, իսկ հետաքրքրված անհատները, պրոֆեսիոնալ ուղղորդմամբ, սովորում են տիրապետել ներդրումային արվեստի նրբությունները:  Investor’s day-ի առաջին միջոցառումը կազմակերպվել է 2025թ-ի սեպտեմբերին և արդեն 7 նման հանդիպում է կայացել՝ տարբեր թեմաներով, հաջորդը ապրիլի 30-ին կկայանա, թեման պարտատոմսերի հայկական շուկան է։ 

Investor’s day-ի առանցքում մարդկանց կրթելն ու ներդրումային ճիշտ գործիքակազմին ծանոթացնելն է՝ նպատակ ունենալով ստեղծել գրագետ ու տեղեկացված ներդրողների կայուն համայնք։

«Այս պահին մենք տեսնում ենք տենդենց, որ ավելի շատ մարդ է բացում բրոքերային հաշիվ, որտեղով սկսում են թե՛ պարտատոմսեր, թե՛ բաժնետոմսեր գնել։ Տենդենցը, դեպի բաժնետոմսեր, իրականում գնալով արագանում է, հաշվի առնելով այն, որ մենք մի քանի տարի առաջ, հիմնականում ավանդների մեջ էինք ներդրումներ կատարում»,-ընդգծում է Ամերիաբանկի ֆինանսական շուկաների գլխավոր  վերլուծաբան Գուրգեն Այվազյանը:

Ամերիաբանկի ներդրումային հարթակը՝ Myinvets-ը, հնարավորություն է ընձեռում ձեռք բերել 30-ից ավելի ֆինանսկան շուկաների շուրջ 20,000 բաժնետոմս, միջազգային և հայկական շուկայի պարտատոմսեր, բորսայական ներդրումային ֆոնդեր և այլ արժեթղթեր։ Այս հարթակում գործում է նաև Myinvets academy-ն, որն առաջին հայալեզու կրթական հարթակն է ներդրումների մասին ու հասանելի է մոբայլ հավելվածում՝ լիովին անվճար։ Այն հնարավորություն է տալիս ծանոթանալ ներդրումային հմտություններին քայլ առ քայլ։ Ներդրումային նորություններ ու հետաքրքիր նյութեր Ամերիաբանկն առաջարկում է նաև  Myinvets-ի տելեգրամյան ալիքում։  

Սա պարզապես ուսուցում չէ, սա հարթակ է, որտեղ ներդրումներով հետաքրքրված մարդիկ միավորվում են, սովորում առաջին քայլերը և բացահայտում տեղական ու միջազգային շուկաների հնարավորությունները։