Ես կշարունակեմ բարձրաձայն խոսել պшտերազմի դեմ. Լևոն XIV
Ես մտադիր եմ շարունակել բարձրաձայնել պատերազմի դեմ: Reuters-ին տված հարցազրույցում ասել է Հռոմի պապ Լևոն XIV-ը՝ իր հասցեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղղակի հարձակումից հետո:
«Ես կշարունակեմ բարձրաձայն խոսել պատերազմի դեմ՝ ձգտելով խթանել խաղաղությունը, երկխոսությունը և պետությունների միջև բազմակողմ հարաբերությունները՝ խնդիրների արդարացի լուծումներ գտնելու համար»,- ասել է նա:
Լևոն XIV-ը հայտարարել է, որ չի վախենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից և մտադիր չէ նրա հետ բանավեճի մեջ մտնել։
«Ես չեմ վախենում Թրամփի վարչակազմից: Ես նրա հետ քննարկումների մեջ մտնելու մտադրություն չունեմ։ Ես խոսում եմ Ավետարանի մասին և շարունակելու եմ հանդես գալ պատերազմի դեմ»,- հայտարարել է Հռոմի պապը։
Լևոնը, որը ծնունդով Չիկագոյից է, վերջին շաբաթներին հանդես է եկել որպես Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի խիստ քննադատ և շաբաթ օրը խաղաղության կոչի ժամանակ դատապարտել է պատերազմի խելագարությունը:
Թրամփը, ի պատասխան պապի քննադատություններին՝ ուղղված ինչպես հակամարտությանը, այնպես էլ Սպիտակ տան կոշտ ներգաղթային քաղաքականությանը, կիրակի ուշ երեկոյան հայտարարել էր, որ Լևոնը սարսափելի է:
«Լևոն պապը թույլ է հանցավորության դեմ պայքարում և սարսափելի՝ արտաքին քաղաքականության հարցերում»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում արված գրառման մեջ:











