Տիգրան Պասկևիչյանի «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմն արդեն հասանելի է Հանրայինի յութուբյան պաշտոնական էջում
Հանրային հեռուստաընկերությունը յութուբյան իր պաշտոնական էջում հասանելի է դարձրել ռեժիսոր Տիգրան Պասկևիչյանի «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը։ Այս մասին տեղեկանում ենք Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանի գրառումից։
««Արգելված ֆիլմը» արդեն հասանելի է Հանրայինի յութուբյան պաշտոնական էջում։
«Ինչու ենք հիմա տեղադրում
Դատարանը վերջերս որոշում հրապարակեց, որով արձանագրվեց, որ հեղինակը խախտել է Հանրային հեռուստաընկերության հեղինակային իրավունքները։ Ավելի վաղ հեղինակը խախտել էր նաև ֆիլմի հանձնման ժամկետները։
Արդյունքում, հիմա, երբ վերականգնվել են Հանրային հեռուստաընկերության իրավունքները, Հանրային հեռարձակողի խորհրդի համաձայնությամբ ֆիլմը դարձնում ենք հրապարակային հասանելի, որպեսզի բոլորը կարողանան գնահատել այն։
Այսքանով այս պատմությունը համարում եմ սպառված»,-գրել է նա։










