Թուրքիայում անհայտ անձը կրшկ է բացել դպրոցի ուղղությամբ. կան զnhեր և վիրավnրներ

15:36 • 15.04.26

Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Քահրամանմարաշ քաղաքում անհայտ անձը հրաձգություն է իրականացրել դպրոցում, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հայտնել է նահանգապետ Մյուքերրեմ Ունլյուերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Զինված հարձակման հետևանքով մահացածների թիվը հասել է 4-ի, վիրավորների թիվը՝ 20-ի:

Համաձայն նահանգապետի տրամադրած տեղեկությունների՝ զինված հարձակումը կատարել է 8-րդ դասարանի աշակերտը, ում մոտ եղել է հինգ ատրճանակ: Վերջինս ինքնասպան է եղել:

Հիշեցնենք, որ երեքշաբթի Թուրքիայի հարավ-արևելքում նախկին աշակերտը որսորդական հրացանով հարձակվել էր դպրոցի վրա։ Այդ միջադեպի հետևանքով տուժել էր 16 մարդ, զոհեր չէին գրանցվել։