Ուրմիա լիճը կենդանացել է վերջին անձրևներից հետո

18:45 • 15.04.26

Ասիայի ամենամեծ աղի լիճը` Ուրմիան, որը գտնվում է Իրանում, կենդանացել է վերջին անձրևներից հետո և դարձել է հանգստի վայր տեղացիների և զբոսաշրջիկների համար, հաղորդում է IRNA-ն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ լիճը ամբողջությամբ չորացել է։

Բնապահպանները և իրանական ընդդիմադիր լրատվամիջոցները Ուրմիայի անհետացումն անվանում են Իսլամական Հանրապետության իշխանությունների կողմից առաջացրած աղետ։