Ոչ ոք թույլ չի տա Թրամփին վերցնել ամբողջ նավթը․ Մեդվեդև

23:25 • 16.04.26

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ոչ ոք թույլ չի տա Թրամփին «վերցնել ամբողջ նավթը»։

«Արտասահմանից մի տղա ասում է. «Մենք կգանք և կվերցնենք ամբողջ նավթը»։ Ո՞վ է թույլ տալու նրան վերցնել ամբողջ նավթը ամենուրեք։ Բայց նա դեռ ուզում է, և այդպես էլ ասում է, շատ է խոսում»,-նշել է նա։

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Ռուսաստանը հսկայական ռեսուրսներ ունի և ի վիճակի է կիսվել դրանցով, «հատկապես այն երկրների հետ, որոնք հետաքրքրված են»։