Մալայզիայում խոշոր hրդեհը մեկ գիշերվա ընթացքում nչնչացրել է մոտ 1,000 տուն

12:36 • 19.04.26

Ապրիլի 19-ի գիշերը Մալայզիայի Սանդական քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել Կամպունգ Բահագիա լողացող գյուղում։ Այս մասին հայտում է Bernama գործակալությունը:

Ըստ գործակալության տվյալների՝ կրակը ոչնչացրել է մոտ 1,000 ցցագերանների վրա կառուցված տուն։

Հրշեջ-փրկարարական ծառայության փոխանցմամբ՝ կրակի դեմ պայքարը դժվարացրել են խիտ կառուցապատումը, ուժեղ քամին, տեղատվությունը և նեղ անցումները։

Զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են։

Սաբահի իշխանությունները հայտարարել են, որ բոլոր տուժածներին կցուցաբերվի անհետաձգելի օգնություն և կտրամադրվի ժամանակավոր կացարան։