Ճապոնիայում երկրաշարժից հետո հայտարարվել է 156 հազար մարդու տարhանում

14:32 • 20.04.26

Ճապոնիայում 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո ավելի քան 156 հազար մարդու տարհանման հրաման է տրվել։ Այս մասին հայտնել է Kiodo գործակալությունը՝ հղում անելով հրշեջ պահպանության վարչությանը։

Հիշեցնենք, որ 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Ճապոնիայի Հոնսյու կղզու հյուսիսում՝ Խաղաղ օվկիանոսում, Աոմորի և Իվատե պրեֆեկտուրաների շրջանում։ Հայտարարվել է ցունամիի վտանգ։ Այս ժամի դրությամբ ցունամիի առավելագույն բարձրությունը կազմել է 80 սանտիմետր՝ Իվատե պրեֆեկտուրայի մոտ։

Ցնցումների առավելագույն ուժգնությունը կազմել է 5+ բալ՝ Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։