Վասիլիս Մարագոսն այցելել է ԿԸՀ, հետաքրքրվել ընտրությունների նախապատրաստական ընթացքից

13:06 • 20.04.26

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Թերեզա Վորլովան ապրիլի 20-ին հյուրընկալվել են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից:

Հյուրերին ընդունել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

Դեսպան Մարագոսը հետաքրքրվել է ընտրությունների նախապատրաստական ընթացքից, ինչպես նաև ԿԸՀ-ի և ՄԱԶԾ-ի համատեղ իրականացվող  աշխատանքներից։